Մարդկանց համերաշխության միջազգային օր
Մարդկանց համերաշխության միջազգային օր անգլ.՝ International Human Solidarity Day իսպ.՝ Día Internacional de la Solidaridad Humana ֆր.՝ la Journée internationale de la solidarité humaine | |
---|---|
Տեսակ | միջազգային օր |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 20 |
Նման | Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օր |
Կայք | Կայքէջ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում |
Մարդկանց համերաշխության միջազգային օրը (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով․ անգլ.՝ International Human Solidarity Day, իսպ.՝ Día Internacional de la Solidaridad Humana, ֆր.՝ la Journée internationale de la solidarité humaine, ռուս.՝ Международный день солидарности людей) հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից աղքատության վերացման համար ՄԱԿ-ի առաջին տասնամյակի անցկացմանը նվիրված բանաձևում (№ A/RES/60/209 բանաձև)։ Նշվում է ամեն տարի՝ դեկտեմբերի 20-ին, սկսած 2006 թվականից[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄԱԿ-ի բանաձևը վկայակոչում է Հազարամյակի հռչակագիրը, որում ասվում է, որ համերաշխությունը 21-րդ դարում կլինի մարդկության հիմնարար արժեքներից մեկը և, հետևաբար, գլոբալացման և աճող անհավասարության համատեքստում միջազգային համերաշխության ամրապնդումն անհրաժեշտ պայման է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «OHCHR | International Day for Human Solidarity». www.ohchr.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Nations, United. «International Human Solidarity Day». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.